Օգոստոսի 16 2017



Սևակ Խանաղյանը՝ ուկրաինական X Factor-ի հաղթող

26 Դեկտեմբերի 2016 . 13:09
ZOOM

Ազգային հպարտության հերթական առիթը. Սևակ Խանաղյանը հաղթող է ճանաչվել ուկրաինական X Factor նախագծի 7-րդ եթերաշրջանում՝ առաջ անցնելով 6 մրցակիցներից: Մրցույթի ողջ ընթացքում մեր հայրենակիցը հիմնական ֆավորիտներից էր և ամեն շաբաթ ապշեցնում էր ժյուրիին հայտնի ու հեղինակային երգերի յուրօրինակ կատարումներով:

 

 

Եզրափակչի ժամանակ 29-ամյա երգիչը մրցակիցներին շանսեր չթողեց Макс Фадеев-ի ու Наргиз-ի Вдвоем, ապա՝ Люби меня, люби երգերով՝ ստիպելով հանդիսատեսին բեմ բարձրանալ: Գալա-համերգին Սևակն անկրկնելի էր Ольга Кормухина-ի Я падаю в небо երգով:  

 

 

Որպես մրցանակ ստացած 1 միլիոն գրիվենը Սևակը պատրաստվում է ծախսել ալբոմ թողարկելու և տեսահոլովակ նկարելու վրա, այնպես որ երիտասարդ երգչի մասին շուտով նորից լսելու ենք:

 

21tv.am-ը միանում է հնչած բոլոր շնորհավորանքներին՝ Սևակին նոր հիթեր և շքեղ կարիերա մաղթելով: 



Շաբաթվա TOP-ը




Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting