Հոկտեմբերի 22 2017



Ջուս. «Մենք շատ ենք ուզում երեխաներ ունենալ»

26 Դեկտեմբերի 2016 . 15:47
ZOOM

Ամանորին ընդառաջ ամփոփում ենք անցնող տարին, վերհիշում այն, հետևություններ անում, 2017-ի ծրագրեր կազմում: Մեր զրուցակիցն այս անգամ Ջուսն է: 2016-ին ամուսնացած երգչուհու համար գալիք տարին նշանակալից է հատկապես անձնական կյանքի առումով:

 

 - Ջուս, 2016-ը շատ կարևոր տարի էր Ձեզ համար անձնական կյանքի առումով: Ի՞նչ եք սպասում 2017-ից:

-2016 թվականն ինձ համար իրոք շատ վառ, էմոցիաներով լի տարի էր: Կարծում եմ՝ 2017-ը պետք է որ լինի ավելի հետաքրքիր, քանի որ կլինեն նոր երգեր, նոր, անսպասելի տեսահոլովակներ, նոր ԵՍ:

 

jus 2017

 

- Հնարավո՞ր է, որ 2017-ին Ձեզ շնորհավորենք մայրանալու առիթով:

- Իհարկե, ամեն ինչ է հնարավոր: Մենք շատ ենք ուզում երեխաներ ունենալ, հենց երեխաներ, ոչ թե երեխա, այնպես որ պատրաստվում ենք դրան:

 

 - Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք պատրաստվում նշել Ամանորը:

- Իհարկե ընտանիքիս հետ, իսկ 00:30-ից վազելու եմ տարբեր ակումբներ՝ ուրախացնելու, վառ էմոցիաներ և շոու պարգևելու այնտեղ գտնվող մարդկանց: Շատ եմ սիրում Նոր տարին հենց էդպես դիմավորել՝ երգելով, աշխատանքի մեջ:

 

jus 2017

 

- Ինչո՞վ եք սիրում զբաղվել տոներին ընդառաջ սկսվող վազքում:

- Սիրում եմ նվերներ գնել, տոնական զարդարանքներ, հետո զարդարել ամբողջ բնակարանը:

 

- Կա՞ ինչ-որ սովորություն-ավանդույթ, որին ամեն տարի հետևում եք:

- Թերևս զգեստի ընտրությունը: Միշտ նախապես իմանում եմ տարվա նշանն ու գույները, սկսում եմ վազել խանութներով, հարմար զգեստ փնտրել տոնական երեկոյի համար: Դա ինձ համար շատ հաճելի գործընթաց է, որովհետև գնելիս արդեն պատկերացնում եմ ինձ այդ զգեստով:

 

jus 2017

 

- Ամանորը

- Հեքիաթային է:

 

- Ձմեռ Պապը

- Սպասված է:

 

- Տոնածառը

- Պարտադիր է:

 

- Նախընտրած նվերը:

- Բնակարան:

 

- Նախընտրած ուտեստը:

- Վրացական սացիվի:

 

- Նախընտրած խմիչքը:

- Գինի:

 

Թող 2017 թվականը հաջող տարի լինի ինչպես երազանքների, այնպես էլ նպատակների իրականացման առումով:

 

Զրուցեց՝ Անժելա Միքայելյանը 

 

 

 

 



Շաբաթվա TOP-ը




Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting