Օգոստոսի 16 2017



Ճնշող զուգադիպություն. George Michael-ի Last Christmas-ը

26 Դեկտեմբերի 2016 . 11:55
ZOOM

Ով է հասկանում ժամանակի և տարածության խաղերը: Պատահականություններն օրերից մի օր հատվում են ամենաանսպասելի կետում: Ոմանք դա անվանում են զուգադիպություն, ոմանք՝ ճակատագիր:

 

Last Christmas հիթով աշխարհին հայտնի դարձած George Michael-ի համար այս Ծննդյան տոներն իրոք վերջինը դարձան: Լեգենդար կատարողը կյանքից հեռացավ դեկտեմբերի 25-ին՝ 53 տարեկան հասակում, և երկրպագուները սրանում տխուր և ճնշող զուգադիպություն են նկատում:

 

george michael

 

Որպես արտիստի մահվան պատճառ նշվում է սրտամկանի անբավարարությունը: Michael-ը վաղուց բուժվում էր թմրանյութերից կախվածությունից…

 

Հիշեցնենք՝ բրիտանացի նշանավոր երգիչը ծնվել է 1963 թվականի հունիսի 25-ին Լոնդոնում: Երաժշտական կարիերան սկսել է Wham! խմբի կազմում, իսկ վերջինիս կազմալուծումից հետո շարունակել որպես անհատ կատարող: Երկու Գրեմմի, MTV Awrds-ի 5 մրցանակ և բազմաթիվ հիթեր…

 

george michael

 

Խաղաղություն քո հոգուն, George Michael…

 

Հ.Գ. Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ին, 21TV-ի եթերում դիտեք George Michael-ի համերգը: 

 

 

 

 

 

 



Շաբաթվա TOP-ը




Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting