Հունիսի 26 2017



21TV-ի ամանորյա ֆոտոշարքն ու տոնական բլից-հարցազրույցներ

24 Դեկտեմբերի 2016 . 16:27
ZOOM

Տարվա ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել և լավագույնն, ինչ հիմա կարելի է անել, ամանորյա տրամադրություն և լավ հիշողություններ ստեղծելն է, ինչն էլ մենք 21TV-ում անում ենք:

 

21tv-i amanorya photosharq

 

Ամանորին ընդառաջ մենք նույնպես, չնայած կրկնապատկված ծանրաբեռնվածությանն ու տոնական օրերին ձեզ լավագույնը մատուցելու ցանկությունից ավելի խտացած աշխատանքային գրաֆիկներին, ժամանակ գտանք տոնական ֆոտոշարքի համար, որն էլ ներկայացնում ենք հիմա: Ամանորյա տրամադրություն և տոնական ջերմություն 21TV-ից, որը փոխանցել օգնեց մեր ամենասիրելի լուսանկարիչ Հովհաննես Շահնազարյանը Cool

 

21tv-i amanorya photosharq

 

Միաժամանակ առաջարկում ենք իմանալ, թե ինչ պատասխան են տվել ծանոթ և սիրված 21-ցիները մեր տոնական բլից-հարցերին:

 

21tv-i amanorya photosharq

 

Գոռ Հարությունյան /21TV-ի գլխավոր պրոդյուսեր/

21tv-i amanorya photosharq

 

Ամանորը… նոր սկզբի հնարավորություն է:

Ձմեռ Պապը… մանկական հիշողության ամենասպասված հերոս:

 

21tv-i amanorya photosharq

 

Տոնածառը… չպետք է եռագույնի գույները ունենա, այն ծածանելու համար չէ:

Նախընտրած զբաղմունքն Ամանորին՝ հյուրեր ընդունել:

Նախընտրած միջավայրը՝ ընտանեկան:

 

21tv-i amanorya photosharq

 

Նախընտրած նվերը ֊ ??? /հուշում ենք՝ գրքեր, օրիգինալ աքսեսուարներ, հատկապես՝ մատանիներ/Wink

Նախընտրած ուտեստը՝ սպաս:

 

21tv-i amanorya photosharq

 

Նախընտրած խմիչքը՝ կարմիր չոր գինի: 

Հունվարի 1-ին արթնանալու նախընտրած վայրը՝ սեփական տանը: 

 

Ստելլա Բաբայան /COM.INFO-ի հաղորդավարուհի/

21tv-i amanorya photosharq


Ամանորը… Ամանոր է, երբ դրսում փաթիլ-փաթիլ ձյուն է գալիս:

Ձմեռ Պապը… ինձ շաաատ է սիրում, ինչ ուզում եմ՝ բերում է:

Տոնածառը… հաճելի է զարդարել երեխաների հետ, ես զարդարում եմ տղայիս հետ:

 

21tv-i amanorya photosharq

 

Նախընտրած զբաղմունքն Ամանորին՝ նվերներ տալն ու ստանալը:

Նախընտրած միջավայրը՝ տունը:

Նախընտրած նվերը՝ հագուստ, աքսեսուարներ ու խոստումներ Smile

 

21tv-i amanorya photosharqy

 

Նախընտրած ուտեստը` տատիկիս պատրաստած պասուց դոլման, մայրիկիս՝ խմորեղենները:

Նախընտրած խմիչքը՝ գիշերը՝ պարտադիր շամպայն:

 

21tv-i amanorya photosharqy

 

Հունվարի 1-ին արթնանալու նախընտրած վայրը՝ իհարկե իմ անկողնում՝ տաք վերմակի տակ:

 

Մերի Երեմյան /ՀԱՅ 10-ի հաղորդավարուհի/

21tv-i amanorya photosharq

 

Ամանորը... տարվա այն միակ ժամանակահատվածն է, որն ինձ վերադարձնում է մանկություն։

Ձմեռ պապը... շաաատ մեծ համբերություն ունի Wink

 

21tv-i amanorya photosharq

 

Տոնածառը... պետք է լինի շրջապատված նվերներով, հակառակ դեպքում պարզապես զարդարված եղևնի է, հա ու կրկնվեմ՝ չպետք է լինի բնական!

Նախընտրած զբաղմունքն Ամանորին՝ չքնելն է, ինչն ամեն անգամ մի կերպ է ստացվում Laughing

 

21tv-i amanorya photosharq

 

Նախընտրած միջավայրը՝ ուրախ ու հարազատ մարդիկ, ժպիտը դեմքներին։

Նախընտրած նվերը՝ կարևորը զգամ, որ հատուկ ինձ համար է գնվել։

 

21tv-i amanorya photosharq

 

Նախընտրած ուտեստը՝ ցանկացած ուտեստ առանց մսի, ինչն, անկեղծ ասած, շաաատ հազվադեպ է հանդիպում տոնական սեղաններին:

Նախընտրած խմիչքը՝ գինի, ցանկալի է սպիտակ։

Արթնանալու նախընտրած վայրը... հեքիաթում Laughing

 

Դիանա Մարտիրոսյան /CINEMATICA-ի հաղորդավարուհի/

21tv-i amanorya photosharq


Ամանորը… Հայաստանում վերածվել է ուտելու կուլտի։

ՁմեռՊապը… հետաքրքիր է, թե ում հետ է ամուսնացել։

Տոնածառը… չպետք է լինի իսկական։ Ափսոս է։


21tv-i amanorya photosharq


Նախընտրած զբաղմունքն Ամանորին՝ քնել։

Նախընտրած միջավայրը՝ տուն։

Նախընտրած նվերը՝ համեղ բաներ, գրքեր, հագուստ։



21tv-i amanorya photosharq

 


Նախընտրած ուտեստը՝ քաղցրավենիք։

Նախընտրած խմիչքը՝ տանը՝ թեյ, հյուրերի տանը՝ ոգելից ըստ տրամադրության։

Հունվարի 1-ին արթնանալու նախընտրած վայրը՝ միանշանակ սեփական անկողինը։


Զառա Ղազարյան /ՖայլPRO-ի հաղորդավարուհի/

21tv-i amanorya photosharq


Ամանորը… կյանքը վերաիմաստավորելու և, եթե կարիք կա, ամեն ինչ նորից սկսելու լավագույն առիթն է:

Ձմեռ Պապը… պետք է ուզածս նվերը բերի` ես լավ աղջիկ եմ եղել այս տարի:

Տոնածառը… կյանքի փոքրիկ հրաշքներից է:


21tv-i amanorya photosharq


Նախընտրած զբաղմունքն Ամանորին՝ երազել: Կետ առ կետ գրել գալիք տարվա անելիքները: Ամփոփել անցածը: 

Նախընտրած միջավայրը՝ պարտավորված հյուրագնացության ու հյուրընկալության համաճարակից հնարավորինս հեռու: 


21tv-i amanorya photosharq


Նախընտրած նվերը՝ գիրք ինձ անծանոթ հեղինակից: 

Նախընտրած ուտեստը՝ կախված ախորժակից: 


21tv-i amanorya photosharq


Նախընտրած խմիչքը՝ կախված տրամադրությունից:

Հունվարի 1-ին արթնանալու նախընտրած վայրը՝  Ջուսկար գյուղը (իսպանական հեռու գյուղերից է):

 

Ալինա Նահապետյան /ՄեդիաNet-ի հաղորդավարուհի/

21tv-i amanorya photosharq



Ամանորը… անցնող տարում արվածն ու չարվածն ամփոփելու հիանալի առիթ է:

Ձմեռ Պապը... միակն է, որի մասին միշտ լսել եմ, բայց երբեք չեմ տեսել։ Հա, մեկ էլ Պառվի ուլերին Laughing

Տոնածառը... սովորական ծառ է այնքան ժամանակ, մինչև այդ ծառի տակ գտնում ես ամանորյա նվերդ։  

 

21tv-i amanorya photosharq

 

Նախընտրած զբաղմունքն Ամանորին՝ մարդկանց էմոցիաները ֆիքսելն է։    

Նախընտրած միջավայրը՝ ընտանեկան միջավայրն է։

Նախընտրած նվերը՝ եզակի նմուշով ցանկացած առարկա։



21tv-i amanorya photosharq

 

Նախընտրած ուտեստը՝ տոնական լազանյա։

Նախընտրած խմիչքը՝ ացտեկների սրբազան խմիչքը, այն է՝ տաք շոկոլադը Smile

Հունվարի 1-ին արթնանալու նախընտրած վայրը՝ մառախլապատ Ալբիոնի մայրաքաղաքը։ Հ.Գ. Միայն այս տարվա մասին չէ խոսքը չէ՞ Laughing 


 

Նունե Այլանջյան /Ռադիո Մարշալի լրատվական բաժնի ղեկավար/

21tv-i amanorya photosharq


Ամանորը… դեպի գարուն տանող ճանապարհը կրճատում է մեկ ամսով:

Ձմեռ Պապը… լավ պապիկ է, հիմնականում միշտ կատարել է իմ երազանքները: 

Տոնածառը… ինքս եմ զարդարում: Կողմ եմ արհեստական տոնածառներին:


21tv-i amanorya photosharq


Նախընտրած զբաղմունքն Ամանորին՝ քնել, ուտել, խմել:

Նախընտրած միջավայրը՝ տուն:

 

21tv-i amanorya photosharq


Նախընտրած նվերը՝ կարևորը փնտրած նվեր լինի:

Նախընտրած ուտեստը՝ միս՝ պարաստված տարբեր եղանակներով:



21tv-i amanorya photosharq


Նախընտրած խմիչքը՝ սպիտակ գինի:

Հունվարի 1-ին արթնանալու նախընտրած վայրը՝ անկողին, բայց հուսով եմ եկող տարի կարթնանամ որևէ տաք ու ծովափնյա երկրում:



Անժելա Միքայելյան /21tv.am կայքի խմբագիր/

21tv-i amanorya photosharq


Ամանորը… ժամանակահատված է, երբ ամենաշատն է օգտագործվում «հրաշք» բառը: 

Ձմեռ Պապը… գոյություն ունի: Վստահ եմ: 

Տոնածառը… մանդարինը և բլինչիկը՝ իսկական Ամանորի ամենակարևոր բաղադրիչները:

 

21tv-i amanorya photosharq

 


Նախընտրած զբաղմունքն Ամանորին՝ դիտել՝ տոնական ֆիլմեր, պատրաստել՝ համեղ ուտեստներ, հավատալ՝ հրաշքների: 

Նախընտրած միջավայրը՝ հարազատների միջավայր: Նույն արյունը պարտադիր չէ:

Նախընտրած նվերը՝ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ: 


21tv-i amanorya photosharq


Նախընտրած ուտեստը՝ պասուց տոլմա և բլինչիկ: 

Նախընտրած խմիչքը՝ շամպայն, գինի, ջուր /31-ին, 1-ին և 2-ին/: 

Հունվարի 1-ին արթնանալու նախընտրած վայրը՝ 11 տարուց ավելի է, ինչ արթուն եմ անցկացնում 31-ի գիշերը: 

 

Հատուկ շնորհակալություն աշխարհի ամենահամբերատար և պրոֆեսիոնալ լուսանկարչին՝ Հովհաննես Շահնազարյանին /Hovhannes Shahnazaryan Photography/




Շաբաթվա TOP-ը




Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting