Օգոստոսի 16 2017



Մեր մասին

ՄԿՌ ՄԵԴԻԱ ԱՐՄԵՆԻԱ ՝ գովազդ տեղադրելու արդյունավետ մեդիահարթակներ

 

mer masin  

 

«ՄԿՌ մեդիա–Արմենիա»-ն ընկերությունների խումբ է, որը միավորում է «21tv» հեռուստաընկերությունը, «Ռադիո Մարշալ 103.5»  ռադիոկայանը, «Դոմինանտ Փրոդաքշն» արտադրական ընկերությունը և հարակից մեդիա հարթակները՝  կայքեր,  էջեր սոցիալական ցանցերում: Խմբի խոշոր բաժնետերերից և ներդրողներից է «ՄԿՌ մեդիա» ընկերությունը /ՌԴ/, որի մաս են կազմում «Օմսկի հեռուստաընկերությունը», «Պրոդվիժենիե» հեռուստաալիքը, «Սիբիր» ռադիոկայանը, «Սիբիրի լրատվական գործակալությունը» և այլն:

 

«21tv» հեռուստաընկերություն


mer masin

 

Հայաստանի հնագույն և միակ երիտասարդական երաժշտաժամանցային հեռուստաալիքն է՝ տրամադրության և լավատեսության կրողն ու փոխանցողը: Ալիքը միավորում է լավ երաժշտության, նորաձևության երկրպագուներին, առողջ ապրելակերպի կողմնակիցներին, ապագայի պոզիտիվ տեսլականը կրողներին: Մեր եթերում ամեն օր հեռարձակում ենք երաժշտական, ժամանցային հաղորդումներ, պատմում ենք շոու-բիզնեսի նորությունների մասին, լուսաբանում ենք Երևանի ակումբային կյանքը, ցուցադրում ենք որակյալ ֆիլմեր և սերիալներ, համերգներ: «21tv»-ն հեռարձակում է նաև Գերմանիայի ֆուտբոլի 2016-2017 առաջնության (Բունդեսլիգայի) խաղերը: Մի խոսքով՝ 21 tv-ն երիտասարդության և տրամադրության ալիք է:

Մեր թիրախային լսարանը հիմնականում 16-40 տարեկան պատանիներն ու երիտասարդներն են։ Տարիքային նույն խմբին են պատկանում նաև Facebook-ի մեր էջի հետևորդները և www.21tv.am կայքի՝ օր օրի ավելացող այցելուները։ 

Բացառապես պոզիտիվ ազդակներ փոխանցելու շնորհիվ «21 tv»-ն մնում է այն հեռուստաալիքը, որն իր լսարանին հեռու է պահում հիասթափությունից ու դժգոհությունից, և պոզիտիվ ազդակները գրավիչ են դարձնում գովազդվող ապրանքներն ու  ծառայությունները։ Մեր որևէ ձևաչափում տեղադրված գովազդը շատ արդյունավետ է, քանի որ աշխատում ենք ԳԻՆ, ՈՐԱԿ, ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ համադրմամբ։  

 

Ռադիո Մարշալ- FM 103.5


radio marshall

 

Ռադիո Մարշալը (մինչև 2016թ.-ը «Արձագանք») Հայաստանի առաջին երաժշտատեղեկատվական ռադիոկայաններից է: Այն հեռարձակումը սկսել է Երևանում 1997թ.-ից՝ FM 103.5 հաճախականությամբ: 2014թ-ին ընդգրկվել է «ՄԿՌ-Մեդիա Արմենիա» ընկերության կազմում:

Ռադիոկայանն իր ունկնդրին առաջարկում է միայն բարձրակարգ հնչողությամբ որակյալ երաժշտություն և ժամը մեկ ուղիղ եթերում հեռարձակվող օպերատիվ լրատվություն: Իր գործունեության ընթացքում ռադիոկայանը ներկայացրել է ավելի քան 150 հաղորդում, համագործակցել British Council-ի Deutsche Welle-ի, Max Liberty-ի և այլ հայտնի լրատվամիջոցների հետ:

2016թ.-ին արժանացել է ռուսական «РадиоZавод» մրցանակի:

 

 

«Դոմինանտ փրոդաքշն» ընկերություն


mer masin

 

 

 

 

Պահանջված ծառայություններ է մատուցում մեդիաշուկայում՝ հեռուստահաղորդումների, տեսահոլովակների որակյալ նկարահանումներ, սցենարների մշակում, պոստփրոդաքշն, գրաֆիկական դիզայն, նորագույն տաղավարի և տեխնիկական միջոցների  վարձակալություն:

 

Եթե որոշել եք համագործակցել՝ զանգահարեք, կամ գրեք մեզ՝

(010) 58 76 30,  info@21tv.am hr@21tv.am


 


Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting